ՆորություններՍպորտ

Լոկոմոտիվի տնօրենը խոսել է Էրիկ Վարդանյանի չկայացած տեղափոխության մասին

«Լոկոմոտիվի» գործադիր տնօրեն Վալերի Կիկնաձեն պատմել է Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» երիտասարդ ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանի՝ մոսկովյան թիմ չկայացած տեղափոխության մասին.

«Մենք համաձայնության էինք եկել «Փյունիկի» հետ: Ֆուտբոլիստը ժամանեց Մոսկվա, բայց անձնական պայմանագրի քննարկման ընթացքում հարցեր առաջացան ու մենք որոշեցինք տրանսֆերը հետաձգել առնվազն մինչև ձմեռ»,- ասել է Կիկնաձեն Чемпионат.com-ին տված հարցազրույցում:

armsport.am

Back to top button
Close