ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Նա կարող է ուտել կարապի միս եւ գերազանցել մեքենայի արագությունը. ոչ թե նա է շրջանցում օրենքները, այլ օրենքները՝ նրան

Եղիսաբեթ թագուհին միապետության ղեկավարն է, եւ այդ պատճառով որոշ օրենքներ, որոնք պարտադիր են Միացյալ Թագավորության բոլոր քաղաքացիների համար, նրա վրա չեն տարածվում: Իհարկե, դա չի նշանակում, որ թագուհին այդ օրենքներին չի ենթարկվում, սակայն նման իրավունք նա ունի:

Անձնագիր

Եղիսաբեթ II-ին անձնագիր պետք չէ, քանի որ Մեծ Բրիտանիայում բոլոր անձնագրերը տրվում են թագուհու անունից: Պատկերացրեք, թե որքան հեշտ է նրա համար տեղաշարժվելը բազմաթիվ ուղեւորությունների ժամանակ:

Վարորդական վկայական

Թագուհու համար ոչ միայն պարտադիր չէ իր մոտ վարորդական վկայական ունենալը, այլեւ նա կարող է ընդհանրապես մեքենա վարելու քննություն չհանձնել: Այնուամենայնիվ, Եղիսաբեթ II-ը գերազանց մեքենա է վարում, քանի որ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմական բեռնատար մեքենայի վարորդ է եղել:

Արագության սահմանափակում

Ցանկացած ավտոմայրուղու վրա արագության սահմանափակման օրենքը չի տարածվում թագուհու վրա: Ասում են, որ նա երբեմն դեմ չէ օգտվել այդ առավելությունից:

Հարցում՝ տեղեկատվություն ստանալու համար

Թագուհին եւ թագավորական ընտանիքի բոլոր անդամները կարող են չպատասխանել հարցադրումներին եւ տեղեկատվության հարցումներին պատասխան չտրամադրել. օրինակ, մամուլի հարցումներին: Մյուս բոլոր հանրային անձինք պարտավոր են պատասխանել այդ հարցումներին:

Կարապի միս

Ուշագրավ է, որ Մեծ Բրիտանիայի օրենսդրությունն արգելում է ուտել կարապի միս: Ամբողջ թագավորությունում միակ մարդը, ում վրա այդ արգելանքը չի տարածվում, դա թագուհին է:

Տիրապետություն կետերի եւ դելֆինների վրա  

XIV դարում ընդունված օրենքի համաձայն՝ ֆորմալ կերպով հենց միապետն է համարվում բրիտանական ջրերի բոլոր կետերի, դելֆինների եւ թառափների տիրակալը:

Դատական մեղադրանք

Եվ վերջապես, եթե դուք անգամ ունեք անհերքելի ապացույցներ, որ Եղիսաբեթ II-ն այլ օրենքներ է խախտել, դատարան դիմելու իմաստ չկա. թագուհուն իրավաբանորեն դատական պատասխանատվության ենթարկելն ուղղակի անհնար է:

 

Աղբյուր՝ tourister.ru

Ավելին
Back to top button