ՄիջազգայինՆորություններ

Ներկա պահին թուրքական բանտերում 136 լրագրող կա

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մամուլի ազատության վերաբերյալ զեկույց է հրապարակել։

Զեկույցում կոչ է արվել բրիտանական արտգործնախարարությանը խստորեն  և հրապարակավ դատապարտել մամուլի ազատության նկատվող խախտումները Թուրքիայում։

«Թուրքիայում մամուլի ազատության հարցում լուրջ հետընթաց է գրանցվել։ Այս զեկույցի կազմմանը մասնակից այնտեղի լրագրողները լուրջ մտավախություն ունե, որ իրենց անունների կամ գաղափարների հրապարակման դեպքում անխուսափելիորեն կենթարկվեն ճնշումների», — ասված է զեկույցում։

Զեկույցի հեղինակները Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությանը հիշեցրել են, որ համաձայն ավստրիական Մամուլի միջազգային ինստիտուտի (IPI) տվյալների՝ ներկա պահին թուրքական բանտերում 136 լրագրող կա։

ermenihaber.am

Ավելին
Back to top button