Նորություններ

Արարատի մարզում 79 գլուխ մանր եղջերավոր անասուններ ընկել են գնացքի տակ. բոլորը սատկել են

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել «Հարավ-կովկասյան» երկաթուղի ՓԲԸ-ից, որ Մասիս-Արտաշատ ճանապարհի 591-րդ կմ հատվածում թիվ 1620 համարի գնացքը հարվածել է ոչխարի հոտին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեկաան հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 00: 40-ի սահմաններում Արարատ-Երևան երկաթգծի նշված կմ-ի 7-րդ պիկետում Մարմարաշենն գյուղի հատվածում բեռնատար գնացքը, որը վարել է մեքենավար, Երևանի բնակիչ, 63-ամյա Սամվել Ա.-ն բախվել է գծերի վրա դուրս եկած Մարմարաշեն գյուղի բնակիչ, 36-ամյա Ալիֆ Հ.-ին պատկանող թվով 79 գլուխ մանր եղջերավոր անասուններին, որի հետևանքով անասունները սատկել են:

Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com 

Back to top button
Close