ՆորություններՍպորտ

Մանչեսթեր Սիթին պատմության առաջին ակումբն է, որը ծախսել է 1 մլրդ եվրո

CIES Football Observatory-ն իր կայքում հրապարակել է եվրոպական ակումբների տրանսֆերային գործունեության ուսումնասիրության արդյունքները:

Կազմակերպության հաշվարկներով՝ կազմի համալրման համար ամենաշատ միջոցները ներդրել է «Մանչեսթեր Սիթին»։ «Քաղաքացիները» իրենց ներկայիս ֆուտբոլիստների վրա ծախսել են 1.014 միլիարդ եվրո՝ դառնալով պատմության մեջ առաջին ակումբը, որը հատել է 1 միլիարդ եվրոյի ցուցանիշը:

Երկրորդ տեղը զբաղեցրել է ՊՍԺ-ն, որը ծախսել է 913 միլիոն եվրո: Եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալը» (902 միլիոն եվրո):

1. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 1.014 միլիարդ եվրո

2. ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 913 միլիոն եվրո

3. «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 902 միլիոն եվրո

4. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) ՝ 751 միլիոն եվրո

5. «Յուվենտուս» (Իտալիա) ՝ 719 միլիոն եվրո

6. «Բարսելոնա» (Իսպանիա) ՝ 697 միլիոն եվրո

7. «Լիվերպուլ»(Անգլիա) ՝ 639 միլիոն եվրո

8. «Չելսի» (Անգլիա) ՝ 561 միլիոն եվրո

9. «Աթլետիկո» (Իսպանիա) ՝ 550 միլիոն եվրո

10. «Արսենալ» (Անգլիա) — 498 միլիոն եվրո:

armsport.am

Back to top button
Close