ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Ռոբերտ Քոչարյանի կատարած արարքն իր գործառույթից չի բխում և չի կարող հետապնդումը դադարեցնելու հիմք հանդիսանալ»

«Ինձ համար սպասելի էր Սահմանադրական դատարանի որոշումը, որովհետև ՍԴ-ն այս տարիների ընթացքում մեզ մոտ կարող էր այդպիսի բացասական համոզմունք առաջացնել, որ ամեն ինչի ունակ դատարան է, և բոլոր խաղերն  ուղղված են լինելու Ռոբերտ Քոչարյանին որքան հնարավոր է օգնելուն»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման ընթացքում նշեց փաստահավաք խմբի անդամ,  փաստաբան Սեդա Սաֆարյանը:

Նրա խոսքերով՝ Ռոբերտ Քոչարյանի կատարած արարքն իր գործառույթից չի բխում և չի կարող հանդիսանալ ՍԴ առաջ քաշած հարցերի համատեքստում նրա նկատմամբ և՛ հետապնդումը դադարեցնելու, և՛ խափանման միջոցը փոխելու հիմք:

Դիտարկմանը, թե մեղադրյալի որդին՝ Լևոն Քոչարյանը, հայտնել էր, որ իրենց բողոքն ընդունելուց հետո ՍԴ-ն ենթարկվել է տարատեսակ ճնշումների, Սեդա Սաֆարյանը պատասխանեց.

«ՍԴ վրա որ ճնշում լիներ, ՍԴ-ն նման անհեթեթ որոշում չէր արձակի: Այդ միայն հիմնականում իր հայրն է կարողացել այսքան ժամանակ, չեմ բացառում նաև հորից հետո  հաջորդը՝ իր «հորեղբայրը»՝ Սերժ Սարգսյանը, նմանատիպ արարք թույլ տված լիներ»:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից Երևանի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն ներկայացնելուն, նաև աջակիցների կողմից ակցիաներ իրականացնելուն՝ Սեդա Սաֆարյանն ընդգծեց.

«Ես կարծում եմ, որ հանրային ճնշումները կարող են ազդեցություն ունենալ դատարանի, դատական գործընթացների վրա, իսկ եթե ազդեցություն ունենան, դա արդեն խոսում է այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի խավը դեռ շարունակում է գոյություն ունենալ»:

Ըստ փաստաբանի՝ ՍԴ-ն այսպիսի պահվածքով շարունակելու է մնալ անվստահելի դատարան և երբեք չի վայելելու ժողովրդի համակրանքը։

Back to top button
Close