ՄիջազգայինՆորություններ

ԱՄՆ-ն Սիրիայի զինյալ քրդերին ռազմական մատակարարումներ է անում

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ-ն Իրաքից ռազմական նշանակության մատակարարումներ է անում Սիրիայի զինյալ քրդերին: Վերջիններիս ահաբեկիչներ համարող թուրքական իշխանությունները բազմիզս մեղադրել են ամերիկյան իշխանություններին Սիրիայի քուրդ գրոհայիններին ռազմամթերք տրամադրելու համար:

Նույն աղբյուրի համաձայն՝ սեպտմեբերի 8-ին Իրաք-Սիրիա սահմանի Սիմեքլա անցակետից 55 բեռնատար է անցել Սիրիա և տեղի քրդերին մատակարարել ռազմական մեքենաներ և շինարարական տեխնիկա: Նշվում է նաև, որ քրդերը շարունակում են թունելներ փորելու և դիրքերի կառուցելու ինժեներական աշխատանքները Թուրքիային սահմանամերձ գոտիներում (Թել Աբյադ, Այնուլարաբ):

Սեպտեմբերի 4-ին ևս, ըստ թուրքական լրատվամիջոցները, ԱՄՆ-ն 60 բեռնատարով որպես օգնություն Սիրիայի քրդերին ուղարկել է շինարարական տեխնիկա, վառելանյութ, գեներատորներ և այլն:

ermenihaber.am

Ավելին
Back to top button
Close