ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Շվեյցարացի գիտնականները պարզել են, թե որ ըմպելիքն է ամենավտանգավորն ատամների համար

Շվեյցարական Բեռնի համալսարանի գիտնականները փորձաքննության են ենթարկել ավելի քան 100 ըմպելիք, մթերք եւ դեղորայք՝ պարզելու համար, թե դրանցից որն է ավելի շատ վնաս հասցնում ատամի էմալին:

Պարզվել է, որ ամենաշատ էրոզիան առաջացնում է կարկադե թեյը: Դրան փոքր-ինչ զիջում են գազավորված ըմպելիքները եւ թունդ ալկոհոլը:

Մասնագետներն ուսումնասիրություն են իրականացրել, որի ընթացքում հետազոտել են ավելի քան 1000 սովորական եւ 300 կաթնային ատամներ: Նրանք 2 րոպե ատամներն ընկղմել են հեղուկների մեջ՝ զննելով էմալի կարծրության աստիճանը:

Պարզվել է, որ առավել շատ վնաս են հասցնում այն ըմպելիքները, որոնք թթվայնության բարձր մակարդակ ունեն: Այդ առումով ամենաանվնասը կարմիր գինին է: Այն պարունակում է նյութեր, որոնք չեզոքացնում են թթուների բացասական հետեւանքները:

Հետազոտության հեղինակները մի քանի խորհուրդ են տվել այն անձանց, ովքեր մտահոգված են իրենց ատամների առողջությամբ: Նրանք խորհուրդ են տալիս խմել արագ եւ մեծ կումերով՝ այդ կերպ նվազեցնելով թթուների միջավայրի հետ ատամների շփման ժամանակահատվածը: Դրանից հետո անհրաժեշտ է բերանը ողողել ջրով կամ մաքրել ատամները:

 

Աղբյուր՝ vokrugsveta.ru

Ավելին
Back to top button