ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ամենաանսովոր 7 ուտեստները, որոնք տարածված են նախկին ԽՍՀՄ երկրներում. հայկական խաշը ցանկում է

Ցանկացած երկրի ազգային խոհանոցում կան խոհարարական հրաշքներ, որոնք անկրկնելի համ ունեն: Սակայն կան անսովոր ուտեստներ, որոնք օտարերկրացիներին կարող են տարօրինակ թվալ:

NeoFacts-ը ներկայացրել է ամենաանսովոր 7 ուտեստների ցանկը, որոնք տարածված են նախկին ԽՍՀՄ երկրներում:

Կազի

Գրեթե յուրաքանչյուր ազգային խոհանոցում առկա է երշիկը: Ղազախական խոհանոցում դա կազին է: Ինչի՞ց է այն պատրաստվում: Ըստ էության, դա իրենից ներկայացնում է ձիու աղիքի մեջ լցոնած ձիու միս եւ կողոսկրերի ճարպ, որը համեմված է տարբեր համեմունքներով: Ձիու երշիկը եփում են, ապխտում եւ չորացնում:

Խաշ

 

Խաշը հայկական ազգային ուտեստ է: Դա բավականին յուրահատուկ եւ ծիսական կերակրատեսակ է, որը պատրաստել են հին ժամանակներից սկսած: Խաշը մսապուր է, որը ժամանակին համարվել է «աղքատների կերակուր»:

Այն պատրաստվում է տավարի ոտքերով, սակայն կան նաեւ այլընտրանքային տարբերակներ. կարելի է օգտագործել նաեւ ցլի պոչ կամ փորոք: Խաշն ուտում են վաղ առավոտյան՝ նախաճաշին: Այն շատ հագեցնող է եւ սննդարար: Այդ ուտեստը պատրաստելու համար հսկայական ժամանակ է անհրաժեշտ: Խաշը ոչ բոլորի քիմքին է հաճո:

Ձկի գլուխ՝ լցոնած

 

Ձկի լցոնած գլուխը գաստրոնոմիական սարսափ է, սակայն, ինչպես պնդում են Ուկրաինայի եւ Բելառուսի բնակիչները, դա ամենահամեղ ուտեստն է:

Ձկի գլուխը ոմանք դեն են նետում, շատերը ձկնապուր են պատրաստում, մյուսներն էլ լցոնում են այն: Այդ ուտեստի պատրաստման գործընթացը բավականին բարդ է:

Զամա

Զաման պատրաստվում է թռչունների փորոտիքով եւ հանդիսանում է Մոլդովայի ազգային ուտեստը: Դա ապուր է, որը բաղկացած է ոչ միայն թռչնի փորոտիքից, այլեւ ձվով պատրաստված լապշայից, կվասից եւ Քաշմի սիրո բույսից (լյուբիստոկ):

Այսօր այդ կերակուրը պատրաստում են նաեւ ձկով, ճագարի մսով եւ այլն: Մոլդովական խոհանոցն ընդհանրապես շատ ինքնատիպ է: Դուք նաեւ կարող եք փորձել եգիպտացորենի շիլա՝ հավի փորոտիքով կամ ոչխարի պանրով:

Սացիվի

Սացիվին վրացական խոհանոցում եւ որպես սոուս, եւ որպես պատրաստի ուտեստ է հանդիսանում: Հիմնականում այդ սոուսով մատուցում են հավը:

Հիմնական առանձնահատկությունը սացիվիում առկա մեծ քանակությամբ ընկույզն է: Ընդհանրապես սացիվիի տարբեր տեսակներ կան: Վրաստանի տարածքում դա շատ տարածված է, սակայն զբոսաշրջիկներին կարող է տարօրինակ թվալ սացիվիի արտաքին տեսքը եւ համը:

Բողկի սալաթ՝ կաթնաշոռով եւ ընկույզով

Այժմ անցնենք ռուսական խոհանոցին, որը եւս յուրահատուկ ուտեստների պակաս չունի: Բողկի սալաթը նախկինում ավելի հաճախ հանդիպում էր նյութապես ապահովված մարդկանց սեղանին: Այդ սննդարար սալաթը շատ հեշտ է պատրաստվում, սակայն թվացյալ անհամատեղելի բաղադրիչների համակցումն այնքան էլ գրավիչ չէ:

Օլոբո

Այս կերակուրը պատրաստվում է հատուկ հյուրերի համար եւ հանդիսանում է Ղրղզստանի ազգային խոհանոցի ուտեստներից մեկը: Ժողովրդական լեզվով այն կոչվում է «թոքերը՝ կաթով»: Ոչխարի թոքերը եւ շնչափողը եփվում է կաթի մեջ ու մատուցվում սառը վիճակում:

Երբեմն ոչխարի թոքերի փոխարեն օգտագործում են հորթի կամ  հովատակի թոքեր:

 

Աղբյուր՝  NeoFacts

Ավելին
Back to top button
Close