ՆորություններՍպորտ

Ջեկո. Մրցավարը մեղավոր չէ, որ պարտվեցինք հայերին

Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի հարձակվող Էդին Ջեկոն խոսել է Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի ընտրանուց կրած արտագնա պարտության մասին (2-4):

«Հաշիվը կարող էր այլ լինել: Ակնհայտ է, որ իմ նկատմամբ խախտում կար, և պետք է 11 մետրանոց նշանակվեր, բայց մրցավարը մեղավոր չէ, որ պարտվեցինք հայերին:

Հենց սկզբից տպավորություն էր, որ օդում ենք, չէինք գտնում մեր խաղը: Ստացանք այն, ինչին արժանի էինք»,- «Ռոմայի» հարձակվողի խոսքերն է մեջբերում sportsport.ba-ն:

Հիշեցնենք, որ դրվագներից մեկում ֆուտբոլիստը դեղին քարտ ստացավ մրցակցի տուգանային հրապարակում սիմուլյացիայի դիմելու պատճառով:

armsport.am

Back to top button