ՆորություններՍպորտ

Հայաստանի շոուն. Մխիթարյանի գրառումն ու Ռոմայի արձագանքը

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղից ու փայլուն հաղթանակից հետո գրառում է կատարել:

«Հայաստանի շոուն»,- գրել է Մխիթարյանը, որը Երևանում այսօր կայացած խաղում դարձել է դուբլի և գոլային փոխանցման հեղինակ:

🇦🇲 Armenia’s Show 🇦🇲 #armbih #bosnia #mkhitaryan #micki #heno #show #euro2020 Football Federation of Armenia

Gepostet von Henrikh Mkhitaryan am Sonntag, 8. September 2019

Ավելի ուշ նա նաեւ լուսանկար է հրապարակել հանդերձարանից:

The Armenian Warriors🇦🇲👊🏼

Gepostet von Henrikh Mkhitaryan am Sonntag, 8. September 2019

Մխիթարյանի գրառման կողքով անտարբեր չի անցել նաև իտալական «Ռոման», որի շարքերը հայ ֆուտբոլիստը համալրել է հավաքականին միանալուց մեկ օր առաջ:

Իտալական ակումբի մամուլի քարտուղարությունը, ինչպես նաև Մխիթարյանի նոր ակումբի երկրպագուները, մեկնաբանություն են թողել Հենրիխի գրառմանը:

Աղբյուր` Փաստինֆո

 

 

 

Ավելին
Back to top button
Close