ՆորություններՍպորտ

Եվրո-2020-ի ընտրության ժամանակ Ալբանիայի համար միացրել են Անդորրայի հիմնը, իսկ ներողություն են խնդրել Հայաստանից

Ֆրանսիա-Ալբանիա խաղից առաջ Փարիզում կայացած Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում հյուրընկալվող թիմի համար միացվեց Անդորրայի հիմնը: Համացանցում հայտնվել է այն պահի տեսանյութը, երբ խաղացողները հասկացել են, որ հնչում է ոչ իրենց հիմնը:

Ալբանացիները հրաժարվել են խաղալ այնքան ժամանակ, մինչև չհնչի ճիշտ հիմնը: Պարզաբանումների պատճառով հանդիպումը հետաձգվել է յոթ րոպեով: Արդյունքում գտնվել է Ալբանիայի հիմնը և միացվել մարզադաշտում:

Բայց հետո տեղի է ունեցել ևս մեկ շփոթություն: «Stade de France» — ի հաղորդավարը ներողություն է խնդրել «հայ երկրպագուներից» և կոչ է արել «հարգել Հայաստանի հիմնը»: Ավելի ուշ հասկացել է, որ երկու անգամ սխալվել է և արդեն իսկ ճիշտ նշել Ալբանիան:

Հանդիպումն ավարտվել է ջախջախիչ 4-1 հաշվով՝ հօգուտ Ֆրանսիայի:

Աղբյուր` Փաստինֆո

Ավելին
Back to top button