Նորություններ

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 67 հազար 326 ընտրող

Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 20.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 67326 ընտրող:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին փոխարինող Եղիշե Արզումանյանը:

«Մասնակիցների թիվն ըստ ընտրական տեղամասերի հետեւյալն է` Ստեփանակերտում` 21 հազար 643 ընտրող կամ ընտրողների 55.5 տոկոսը, Ասկերանում` 9011 ընտրող կամ ընտրողների 76.7 տոկոսը, Հադրութում` 5967 ընտրող կամ ընտրողների 69.5 տոկոսը, Մարտունիում` 12 հազար 600 ընտրող կամ ընտրողների 72.5 տոկոսը, Մարտակերտում` 9241 ընտրող կամ ընտրողների 70.9 տոկոսը, Շահումյանում` 1512 ընտրող կամ ընտրողների 71.6 տոկոսը, Շուշիում` 2306 ընտրող կամ ընտրողների 58.8 տոկոսը, Քաշաթաղում` 5046 ընտրող կամ ընտրողների 69.6 տոկոսը»,- մանրամասնել է Ե. Արզումանյանը:

Մեր զրուցակիցը նշել է, որ մինչև ժամը 20:00-ն գրավոր ձևով որևէ դիմում-բողոք ԿԸՀ-ն չի ստացել: Այժմ ընթանում է քվեների հաշվման գործընթացը:

Ավելին
Back to top button
Close