Նորություններ

98 կողմ, 0 դեմ. Գիորգի Գախարիան՝ Վրաստանի վարչապետ

Վրաստանի խորհրդարանն իր վստահությունը տվեց երկրի նոր կառավարությանը: Այսպիսով Վրաստանի վարչապետ ընտրվեց ներքին գործերի նախկին նախարար Գիորգի Գախարիան:

Վրաստանի նոր կառավարությունում տեղի ունեցավ միայն երկու փոփոխություն: Երկրի պաշտպանության նախարարությունն այսուհետ կղեկավարի Իրակլի Ղարիբաշվիլին, իսկ ներքին գործերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի պետական անվտանգության ծառայության նախկին պետ Վախտանգ Գոմելաուրին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական տվեց: Այնուհետև իշխող «Վրացական երազանք» կուսացությունը վարչապետի թեկնածու առաջադրեց Գիորգի Գախարիային:

aliq.ge

Ավելին
Back to top button
Close