Նորություններ

Ոչխարներ` Վրաստանի խորհրդարանի դիմաց. «Ամոթ է» ակցիայի անդամները կրկին բողոքում են

Այսօր Վրաստանի խորհրդարանի շենքի մուտքի մոտ «Ամոթ է» ակցիայի ակտիվիստները ոչխարներ են տարել:

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ «խորհրդարանականները նոր կառավարության կազմի հաստատման համար ոչխարների նման են քվեարկում»:

«Ամոթ է» ակցիայի կազմակերպիչներից Գիգա Մաքարաշվիլին հայտարարել է, որ «ոչխարների մի մասը ներսում է, իսկ մի մասը դրսում: Միայն ոչխարները կարող են ստանալ հրաման կոճակ սեղմելու կամ չսեղմելու մասին»:

Հիշեցնենք, որ այսօր նշանակված էր խորհրդարանի լիագումար նիստ, որի ընթացքում խորհրդարանը քննարկում էր Գիորգի Գախարիայի գլխավորությամբ Վրաստանի նոր կառավարությանը վստահություն տալու հարցը:

Ավելի ուշ ակցիայի կազմակերպիչները խորհրդարանի շենքի դիմաց միացրել են ոչխարի բառաչոցի ձայներ:

Տեսանյութը Netgazeti.ge-ից

aliq.ge

Back to top button
Close