ՆորություններՍպորտ

Արմեն Գյուլբուդաղյանց. «Շատ ուրախ եմ, որ մեր ազգի հույսը չկորավ»

Բոսնիայի հավաքականին հաղթելուց հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը տվել է իր մեկնաբանությունները:

«Նախատեսել էի արդեն փոխարինում կատարել, Արտակ Գրիգորյանին դաշտ դուրս բերել: Չգիտեինք՝ ում փոխարիեն, Մկրտչյանի, թե Հովսեփյանի: Կառլենը ինքը ցանկություն հայտնեց փոխարինվել: Շատ ուրախ եմ, որ տղաները նվիրվեցին, լավ խաղացին և մեր ազգի այս հույսը չկորավ: Պետք է կարողանալ ըստ իրավիճակի խաղալ: Իրավիճակը թելադրում էր, որ Տիգրանը պետք է հեռվից հարվածներ կատարի: Իրոք, խաղը թելադրում էր: Այսպիսի խաղերում պետք է ցույց տանք մեր բնավորությունը, փառք Աստծո ստացվեց: Ֆինլանդիայի խաղին դեռ շատ ժամանակ կա, պետք է սկզբում Լիխտենշտեյնի հետ խաղալ: Վերջին խաղերում նման մարտավարությամբ ենք խաղում, կփորձենք կատարելագործել այս մարտավարությունը: Իտալիայի հետ խաղում արդեն Հայրապետյանը շատ էր փրկում թիմին: Մեր բոլոր դարպասապահներին հավատում եմ, ինչ վերաբերում է Արամին, ապա եթե նա այսօր չփրկեր, ապա չէինք կարողանա հաղթել: Կամոյի մասին ասեմ, որ նա մարտիկ է, հիմա էլ հարցնում ենք, ասում է՝ չի ցավում: Միգուցե լուրջ չի վնասվածքը: Պաշտպանության աջ եզրի մասին կասեմ, որ եթե նկատել եք՝ գրեթե բոլոր գոլերի ժամանակ եզրից փոխանցում է եղել: Այո, պետք է այդ ուղղությամբ աշխատենք: Այո, Մխիթարյանը իսկապես առաջատարի պես թիմը տարավ իր հետևից: Սևագործ աշխատանք, փոխանցումներ, ամեն ինչ արեց:

Բոլոր տղաները, նույնիսկ նրանք որոնք չեն խաղացել, բոլորի էներգետիկան օգնեց, որ հաղթենք այսօր: Մենք պատրաստվում ենք Լիխտենշտեյնի հետ խաղին: Եթե հաշվենք միավորները, ապա, այո, վերադարձել ենք մրցավազք: Բայց մենք հիմա մտածում ենք միայն Լիխտեննշտեյնի հետ խաղի մասին:

Ինչ վերաբերում է առաջին փոխարինմանը, ապա արդեն նախատեսել էի փոխարինում կատարել, Արտակ Գրիգորյանին դաշտ դուրս բերել: Չգիտեինք՝ ում փոխարիեն, Մկրտչյանի, թե Հովսեփյանի: Հարցրինք տղաներին, Կառլենը ինքը ցանկություն հայտնեց փոխարինվել: Շատ ուրախ եմ, որ տղաները նվիրվեցին լավ խաղացին, և մեր ազգի այս հույսը չկորավ: Պետք է կարողանալ ըստ իրավիճակի խաղալ: Իրավիճակը թելադրում էր, որ Տիգրանը պետք է հեռվից հարվածներ կատարի: Իրոք, խաղը թելադրում էր: Այսպիսի խաղերում պետք է ցույց տանք մեր բնավորությունը, փառք Աստծո ստացվեց:

Ֆինլանդիայի խաղին դեռ շատ ժամանակ կա, պետք է սկզբում Լիխտենշտեյնի հետ խաղալ: Վերջին խաղերում նման մարտավարությամբ ենք խաղում, կփորձենք կատարելագործել այս մարտավարությունը: Իտալիայի հետ խաղում արդեն Հայրապետյանը շատ էր փրկում թիմին: Մեր բոլոր դարպասապահներին հավատում եմ, ինչ վերաբերում է Արամին, ապա եթե նա այսօր չփրկեր, ապա չէինք կարողանա հաղթել: Կամոյի մասին ասեմ, որ նա մարտիկ է, հիմա էլ հարցնում ենք, ասում է՝ չի ցավում: Միգուցե լուրջ չի վնասվածքը: Պաշտպանության աջ եզրի մասին կասեմ, որ եթե նկատել եք՝ գրեթե բոլոր գոլերի ժամանակ եզրից փոխանցում է եղել: Այո, պետք է այդ ուղղությամբ աշխատենք: Այո, Մխիթարյանը իսկապես առաջատարի պես թիմը տարավ իր հետևից: Սևագործ աշխատանք, փոխանցումներ, ամեն ինչ արեց: Բոլոր տղաները, նույնիսկ նրանք ովքեր չեն խաղացել, բոլորի էներգետիկան օգնեց, որ հաղթենք այսօր: Մենք պատրաստվում ենք Լիխտենշտեյնի հետ խաղին: Եթե հաշվենք միավորները, ապա, այո, վերադարձել ենք մրցավազք: Բայց մենք հիմա մտածում եմ միայն Լիխտեննշտեյնի հետ խաղի մասին:

ArmFootball.com

Back to top button