Նորություններ

Արցախի ՏԻՄ ընտրություններում ամենապասիվը մայրաքաղաքի բնակիչներն են

Տարածքային ընտրական  հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 14.00-ի դրությամբ  Արցախում ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 41735 ընտրող: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետեւյալն է` Ստեփանակերտում` 11596 ընտրող, կամ ընտրողների 29,7 տոկոսը, Ասկերանում`6295 ընտրող կամ ընտրողների 53,6 տոկոսը, Հադրութում 4103 ընտրող կամ ընտրողների 47,8 տոկոսը, Մարտակերտում 6291 ընտրող, կամ ընտրողների 48,3 տոկոսը, Մարտունիում` 7957 ընտրող, կամ ընտրողների 45,8 տոկոսը, Շահումյանում` 1029 ընտրող կամ` 48,7 տոկոսը, Շուշիում 1479 ընտրող կամ ընտրողների 37,7 տոկոսը, Քաշաթաղում 2985 ընտրող, կամ ընտրողների 41,1 տոկոսը:

Ավելին
Back to top button
Close