Նորություններ

Լևոն Մնացականյանը՝ ապրիլյան դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի մասին

Անհանգստանալու ոչինչ չկա, մի քանի դեպք է եղել, որ դիմել են, աշխատանքներ կատարվում են, համապատասխան իրավական գնահատական կտրվի:

Այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ ոստիկանապետ Լևոն Մնացականյանը՝ անդրադառանալով ՏԻՄ ընտրություններին, հայտնում է Tert.am-ը:

Անդրադառանալով հարցին, թե ինչպես է ոստիկանությունը պատրաստվում 2020-ի ընտրություններին, խոսվում է այն մասին, որ լարված ընտրություններ են լինելու և հենց այդ պատճառով են որոշել իրեն ոստիկանապետ նշանակել, Լևոն Մնացականյանն ասաց. «Լարված ոչինչ չեմ տեսնում, անգամ նշույլ չկա, որ կարող է լարված լինել:

Այս ընտրությունները, կարելի է ասել, մեզ համար նախապատրաստական ինչ-որ միջոցառում էին, կդիտարկենք բոլոր առումներով՝ հատկապես ցուցակների հետ կապված»,- նշեց նա: Մանրամասները՝ տեսանյութում

Ավելին
Back to top button
Close