ՆորություններՍպորտ

Հայաստանի հավաքականն առաջին խաղակեսից հետո ոչ-ոքի է խաղում Բոսնիա և Հերցեգովինայի հետ. ուղիղ

Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի շրջանակում անցկացնում է իր հերթական հանդիպումը:

J խմբի 6-րդ տուրում Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը մրցում է Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ:

Հանդիպման հաշիվը մեկնարկում բացեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Մեր ընտրանու կիսապաշտպանն աչքի ընկավ 3-րդ րոպեին:

Հյուրերը շատ արագ հավասարեցրին հաշիվը: 13-րդ րոպեին եզրից կատարած փոխանցումից հետո գոլով աչքի ընկավ Էդին Ջեկոն:

Հանդիպման մնացած ժամանակահատվածում երկու թիմերն էլ ունեին գոլային հնարավորություններ: Առավել վտանգավոր էին գրոհում բոսնիացները: Դրվագներից մեկում էլ հիանալի խաղաց Արամ Հայրապետյանը:

Այսպիսով, առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 1-1:

Ավելին
Back to top button
Close