ՆորություններՍպորտ

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղի համար

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Եվրո-2020-ի ընտրական փուլի Բոսնիա և Հերցեգովինա հանդիպման համար:

Խաղը կայանալու է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մեկնարկը՝ 17:00:
Դարպասապահներ՝
Արամ Հայրապետյան «Ուրարտու», Անատոլի Այվազով «Ուրարտու», Արսեն Բեգլարյան «Դնեպր» (Բելառուս)
Պաշտպաններ`
Տարոն Ոսկանյան «Ալաշկերտ», Հայկ Իշխանյան «Ալաշկերտ», Արման Հովհաննիսյան «Գանձասար-Կապան», Վարազդատ Հարոյան «Ուրալ», Ռուսաստան, Հովհաննես Համբարձումյան «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս), Կամո Հովհաննիսյան «Ժետիսու» (Ղազախստան), Անդրե Չալըշըր «Գյոթեբորգ» (Շվեդիա)
Կիսապաշտպաններ`
Պետրոս Ավետիսյան «Արարատ-Արմենիա», Արտակ Եդիգարյան «Փյունիկ», Կառլեն Մկրտչյան «Փյունիկ», Էրիկ Վարդանյան «Փյունիկ», Արտակ Գրիգորյան «Ալաշկերտ», Ռումյան Հովսեփյան «Արդա» (Բուլղարիա), Հենրիխ Մխիթարյան «Արսենալ» (Անգլիա), Գևորգ Ղազարյան ԱԵԼ (Կիպրոս), Էդգար Բաբայան «Հոբրո» (Դանիա), Արմեն Համբարձումյան «Արարատ-Արմենիա»
Հարձակվողներ`
Արթուր Միրանյան «Փյունիկ», Տիգրան Բարսեղյան «Կայսար» (Ղազախստան), Սարգիս Ադամյան «Հոֆենհայմ» (Գերմանիա) :
Back to top button
Close