Նորություններ

Ժամը 11.00-ի դրությամբ Արցախի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 17381 ընտրող

Ժամը 11.00-ի դրությամբ Արցախի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 17381 ընտրող: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԿԸՀ-ն:

Նշենք, որ այսօր Արցախի Հանրապետության 228 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որին մասնակցելու իրավունք ունի 103010 ընտրող:

Ժամը 8.00-ին բացվել են բոլոր 277 ընտրական տեղամասերը և քվեարկությունը սկսված է:

Ընտրություններին մասնակցում են 409 համայնքի ղեկավարի և 1394 համայնքի ավագանու անդամի թեկնածուներ:

Համայնքի ղեկավարի թեկնածուների մեծ մասը` 278 հոգի կամ 68%, անկուսակցական են, 154-ը (37,7 %) գործող համայնքի ղեկավարներ են, 15 թեկնածուներ (3,7 %) կանայք են:

Back to top button
Close