ՆորություններՔո ձայնը

«Առաջարկում եմ ստեղծված քաոտիկ իրավիճակն ընկալել որպես բնականոն»․ Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Նկատած կլինեք, որ ամեն մի նոր անհաջողության ժամանակ տարածված մի նախադասություն է թևածում. «Մեր ժողովուրդը ազատություն համար հասուն չի, մեր ժողովրդին բռնապետ է պետք»։

Սա խաբեություն է, սա սեփական ժողովրդին թերագնահատել է, սա սեփական անձի թույլ լինելը քողարկելու ձև է։ Ժամանակին այդպես էին ստրուկներն իրար խաբում, թե իրենք չեն կարող ապրել առանց ստրկատիրոջ։ Եթե այդպես մտածես, երբեք ազատություն չես ունենա։ Եթե անգամ հիմա քաոտիկ վիճակ է ստեղծվել, այնուամենայնիվ, դրա այլընտրանքը մեռելածին հասարակությունն է, հոգով կուզերի միավորումն է։

Դրա համար առաջարկում եմ ստեղծված քաոտիկ իրավիճակն ընկալել որպես բնականոն. մի քիչ դժվար է, մի քիչ մշուշոտ է, մի քիչ էլ՝ ռիսկային, բայց ժողովուրդը որպես մեկ ամբողջություն սկսում է նոր սահմաններ գծել, նոր ընկալումներում՝ վարժվել։ Սեփական սխալ փորձերից դասեր քաղելը լավագույն այլընտրանքներից է։ Վրացի փիլիսոփա Մերաբ Մամարդաշվիլին մի պարզ, բայց հանճարեղ միտք է ժառանգություն թողել.

«Անհնար է «թեորեապես» քայլել սովորել՝ հնարավորություն չունենալով առաջին քայլերը կատարել»: Ազատության այս կարևոր ճամփին՝ մեզ համբերություն, միտք և նպատակասլացություն»:

Back to top button
Close