Նորություններ

Արցախում այսօր ՏԻՄ ընտրություններ են

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 8:00-ին, Արցախում բացվել են ընտրատեղամասերը եւ մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները: Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20:00-ին:

Նշենք, որ Արցախի 228 համայնքում և մայրաքաղաք Ստեփանակերտում առաջադրել են 415 թեկնածուներ։

Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածուները հինգն են՝ ինքնառաջադրված Դավիթ Սարգսյան, Արմեն Հակոբյան, Գրիգորի Սահակյան, Արեգ Ավագյան և «Ինքնություն և միասնություն» կուսակցության կողմից առաջադրված Արայիկ Ավանեսյան:

Դավիթ Սարգսյանը գործարար է, «Քոնսալթ ֆինանս գրուպ» ՍՊ ընկերության տնօրենը եւ Արցախի Քիք-բոքսինգի ֆեդերացիայի նախագահը, Արմեն Հակոբյանը Ստեփանակերտի փոխքաղաքապետն է, Գրիգորի Սահակյանը «Հայկազովի» նախկին հրամանատարն է, 27 տարվա դաշտային հրամանատար, Արեգ Ավագյանը «Արցախգազ» ՓԲԸ Գազատրանսպորտային համակարգի շահագործման ծառայության պետն է, Արայիկ Ավանեսյանը «Ինքնություն և միասնություն» կուսակցության համահիմնադիրներից է։

Back to top button
Close