Նորություններ

Պետդեպում ողջունել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ երկխոսության զարգացումը

Ուկրաինայի եւ Ռուսաստանի կողմից կալանավորներին փոխանակելուց հետո Միացյալ Նահանգները հայտնել են, որ ուրախ են տեսնել երկու երկրների միջեւ առավել ակտիվ երկխոսության նշանները:

«Մենք ողջունում ենք փոխանակումը։․․․Մենք կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ ազատել բոլոր մյուս ուկրաինացիներին, ներառյալ՝ Ղրիմի թաթարներին, որոնք անօրինական պահվում են բանտում»:

Տեղեկատվության մեջ չի հստակեցվում, թե Ուկրաինայի հատկապես որ քաղաքացիների մասին է խոսքը։

Ռուսաստանը եւ Ուկրաինան ամառվա վերջին սկսել էին դատապարտված եւ կալանավորված անձանց միաժամանակյա ազատման հարցով բանակցությունները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ այդ հարցը մոտ ժամանակներս կլուծվի։ Շաբաթ օրը այդ գործընթացի շրջանակներում քաղաքացիները վերադարձել են Ռուսաստան եւ Ուկրաինա։

Back to top button
Close