Նորություններ

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը, կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 20:30-ի սահմաներում, Գետազատ-Արևշատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Լանջազատ գյուղի բնակիչ, 47-ամյա Ապետնակ Հ.-ի վարած Opel Vectra մակնիշի 35 ՍP 208 համարանիշի և Գետազատ գյուղի բնակիչ, 33-ամյա Վահագն Ղ.-ի վարած Mercedes մակնիշի AR 270 GE համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Ապետնակ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արտաշատօի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close