Նորություններ

Փաշինյանը` Ծառուկյանի եւ Սուքիասյանի երեխաների հարսանիքից լուսանկար է հրապարակել

«Փարավոն» ռեստորանային համալիրում այս պահին ընթանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության եւ համանուն կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Անահիտ Ծառուկյանի եւ գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու՝ Ալբերտ Սուքիասյանի հարսանեկան արարողությունը:

Հանիսությանը ներկա են ոչ միայն ԲՀԿ-ական գրեթե բոլոր պատգամավորներ, այլ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ իր երեք աղջիկների հետ, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ տարածքային կառավարմանեւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու նույն խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը: Ի դեպ, ինստագրամի իր էջում վարչապետն արդեն առաջին լուսանկարն է հրապարակել՝ Մարիամ, Շուշան եւ Արփի Փաշինյանների հետ:

Ավելին
Back to top button