Նորություններ

Երեւանի քաղաքապետարանը սկսում է աղբի տեսակավորման գործընթաց

Երեւանի քաղաքապետարանը աղբի տեսակավորման գործընթաց է սկսում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել եւ տեսանյութ է հրապարակել Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Երեւանի քաղաքապետարանը աղբահանության գործընթացի կարգավորմանը զուգընթաց փոքր քայլերով սկսում է աղբի տեսակավորման գործընթացը: Սկսում է ստվարաթղթի տեսակավորումից: Այս փուլում աղբը հիմնականում կհավաքվի տնտեսվարողներից, խանութներից, որոնք շատ են «արտադրում» ստվարաթուղթ, եւ կտանի կհանձնի վերամշակող ընկերությանը»,- հայտնել է Կարապետյանը:

Ավելին
Back to top button
Close