ՆորություններՔո ձայնը

Ստյոպա Սաֆարյանին եւ Սեդա Սաֆարյանին ահաբեկչությամբ լռեցենելու անհաջող փորձ է․Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ ՀրանուշԽառատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Զավեշտալի կլինի Ստյոպա Սաֆարյանի տան մուտքում երեք բարձրահասակ ահաբեկիչների հայտնությունը սովորական գրպանահատության որակումով փակելը: Գրպանահատության նպատակով երեք ցուլեր մուտքերում բնակիչներին չեն պահակում՝ ձեռքից հացը խլելու: Հեռախոս գողանալն էլ այսօրվա տեխնիկայի պարագայում հավասարազոր է սեփական այցետոմսը գողության վայրում թողնելուն:

Նախորդ ռեժիմից երեք ցուլերի հարձակումների փորձ ունեմ նաև, որ ոստիիկանության քննչական բաժինը գործը փակում էր՝ «Ձեր տվյալները նախաքննությամբ չեն համապատասխանել իրականությանը» ստանդարտ անիմաստ պատասխանով: Եթե ահաբեկիչներին չեք հայտնաբերել՝ ինչպե՞ս եք պարզել, համապատասխանու՞մ է, թե ոչ: Հանրության համար ակնհայտ է, որ կատարվածը
Ստյոպա Սաֆարյանին եւ Սեդա Սաֆարյանին ահաբեկչությամբ լռեցենելու անհաջող փորձ է: Եթե ոստիկանությունն այնքան «անճար» գտնվի, որ ահաբեկիչներին «չհայտնաբերի», ապա կարելի կլինի վավերացնել, որ ահաբեկչությունն այլ իմաստով հաջողվել է՝ «հարձակվեք, ծեծեք, վախեցրեք, մենք ձեր թիկունքում կանգնած ենք»։

Սրա վերաբերյալ մեր հասարակությունն արդեն առնվազն քսանհինգամյա փորձ ունի: Ահաբեկչական ռեսուրսը անսահման չէ, չի բացառվում նոյնիսկ, որ սույն եռյակի պատկերները հաճախ են հանդիպել հայտնի գործչի հայտնի կուկու-ական պաշտպանների շարքերում, և ոստիկանությունն անկասկած անհրաժեշտ չափով ծանոթ է այդ շարքերին: Այս դեպքում ահաբեկիչներին «չհայտնաբերելը» և պատշաճ քննությամբ իրողությունը չբացահայտելը հավասար կլինի ոչ միայն սույն ահաբեկչությունը, այլև առհասարակ ահաբեկչությունը խրախուսելուն»:

Ավելին
Back to top button
Close