Նորություններ

Նուբարաշենի կամրջի կոնստրուկցիոն տարրերը պոկվել եւ թափվել են ճանապարհի երթեւեկելի հատված

Սեպտեմբերի 7-ին, ժամը 13:12-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի կամրջի կոնստրուկցիոն տարրերը պոկվել և թափվում են ավտոճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է օգնություն:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Նուբարաշեն վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակիցների հետ միասին ապամոնտաժել են վնասված կոնստրուկցիոն տարրերը (100 քմ):

Դեպքի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցչին և ԿԱ քաղաքաշինության նախարարության ներկայացուցչին:

Back to top button
Close