ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ամենագեղեցիկ կին-տաքսիստը, ում մեքենան նստելու համար տղաները հերթ են կանգնում

Այս ճապոնացի աղջկա անունն Իկուտա Կանա է: Նա կրում է երկրի ամենագեղեցիկ կին-տաքսիստի կոչումը, սակայն Իկուտայի շատ հաճախորդներ նրան համարում են աշխարհի ամենահմայիչ աղջիկը:

Տաքսի վարելը ճապոնացի գեղեցկուհու գործունեության միակ տեսակը չէ: Էլ ինչո՞վ է նա զբաղվում: Դատելով լուսանկարներից, որոնք Իկուտա Կանան հրապարակում է իր Instagram-ում, նա չի սահմանափակվում միայն ուղեւորափոխադրումներ իրականացնելով: Տաքսի վարելով նա գումար է վաստակում, դրան զուգահեռ զբաղվում է մոդելի աշխատանքով:

Բայց, հավանաբար, Իկուտան տաքսիով ավելի շատ է վաստակում, քան մոդելի աշխատանքով: Չէ՞ որ տղաները հերթ են կանգնում եւ պատրաստ են  հսկայական գումարներ վճարել ամենաերկար երթուղիների համար միայն այն նպատակով, որ երկար ժամանակ վայելեն գեղեցկուհու հմայքը:

Իկուտա Կանան հայտնի անձ է հայրենիքում, եւ նրա մեքենան իրոք մեծ պահանջարկ ունի հաճախորդների շրջանում, որոնց մեծ մասը տղամարդիկ են:

Ի վերջո աղջիկը կընտրի՞ արդյոք մոդելի մասնագիտությունը, հայտնի չէ, բայց այն, որ նրա արտաքինն առանց դրա էլ օգնում է լավ գումար վաստակել, փաստ է:  

Աղբյուր՝ syl.ru 

Ավելին
Back to top button
Close