Նորություններ

Արցախում ընտրությունից առաջ կաշառքի դեպք է արձանագրվել. ոստիկանությունը ժամը 20։00-ից անցնելու է ուժեղացված ծառայության

Արցախում նախընտրական շրջանում ոստիկանության կողմից գրանցվել է երեք միջադեպ:

Aysor.am-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Արցախի ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Արմեն Մովսիսյանը։
«Ոստիկանությունը համապատասխան ստուգումներ է իրականացնում», — ասել է նա։
Վերջինիս խոսքով՝ ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում պարզվել է, որ Ասկերանի շրջանի համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկը, ներկայանալով բնակիչներից մեկի տուն, առաջարկել է իր օգտին քվեարկել՝ տալով տասը հազար դրամ։
«Ստուգում ենք տեղեկությունները, բավարար հիմքերի դեպքում քրեական գործ հարուցելու կամ մերժելու կապակցությամբ», — ասել է նա։
Ընտրախախտման դեպքեր են արձանագրվել Շուշիում ու Ստեփանակերտում։
Արցախի ոստիկանապետի կողմից կա հրահանգ, ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է օգոստոսի 26-ից։
Արմեն Մովսիսյանը վստահեցրեց՝ որևէ լարվածություն չկա, անհանգստանալու որևէ առիթ չկա։
Արցախի ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պետն էլ ասաց, որ այսօր ժամը 20։00-ից սկսվելու է խստացված ռեժիմով ծառայությունը։
Back to top button
Close