Նորություններ

Կոտայքի մարզում Opel-ը մխրճվում է գազալցակայանի լիցքավորող սարքի մեջ և փլուզում պաշտպանիչ պատը

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Կոտայքի մարզում 25-ամյա վարորդը Opel-ով մխրճվում գազալցակայանի լիցքավորող սարքի մեջ և այնուհետև փլուզում պաշտպանիչ պատը։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում Իջևան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Ալիկ Հարությունյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 VA 725 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում դեպի Իջևան ընթանալիս դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել աջակողմյան հատվածում գտնվող գազալցակայանի լիցքավորման ապարատին և պաշտպանիչ պատին։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վարորդին ու վիրավորին առաջինը օգնության էին հասել գազալցակայանի աշխատակիցները, ովքեր առաջինը ավտոմեքենայից դուրս էին բերել շոկի մեջ հայտնված վարորդին ու ուղևորին և նրանց ճիշտ ու պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում շտապ դադարեցվել էր գազամատակարարումը, հակառակ դեպքում մի փոքր անզգույշ քայլ ու հնարավոր էր՝ առաջանար հրդեհ, ինչո՞ւ չէ, նաև՝ պայթյուն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close