ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ինչ քաղաքներ են հիմնել հայերը Ռուսաստանում

XVIII-XIX դարերում Ռուսաստան տեղափոխվեցին բազմաթիվ հայեր Օսմանյան կայսրությունից եւ Իրանից՝ պատմական Հայաստանի տարածքներից, որտեղ արդեն տնօրինում էին ասպատակ այլադավանները:

Ռուսաստանում հայերին տրվում է հավատքի եւ կյանքի ազատություն, նաեւ նոր հողատարածքներ: Ցարական կառավարությունը վստահում էր նրանց որպես քրիստոնյա-հավատակիցներ՝ թեեւ ոչ ուղղափառ:

XVIII դարում աշխատասեր եւ տնտեսվար հայերը տարբեր վայրերից վերաբնակեցվեցին Ռուսաստանում՝ յուրացնելով Կայսրությանը միավորած դարերով լքված հողերը եւ հիմնելով նոր քաղաքներ:

Ռուսաստանում հայերի կողմից հիմնադրված ամենահայտնի բնակավայրերից մեկը Բուդյոնովսկն է՝ Ստավրոպոլի արեւելքում: Քաղաքը զրոյից հիմնադրվել է 1799թ.-ին՝ Լեռնային Ղարաբաղից եկած հայերի կողմից:  Սկզբնական շրջանում Բուդյոնովսկն անվանակոչվել է Սուրբ Խաչ (Святой крест): Եվ միայն 1921թ.-ին այն վերանվանվեց խորհրդային մարշալի պատվին: Այսօր էլ քաղաքում մեծ հայկական համայնք կա:

Ստավրոպոլի շրջանում է գտնվում եւս մեկ բնակավայր, որը հիմնել են հայերը: Դա Եդեսիա (Эдиссия) գյուղն է, որը գտնվում է Չեչնիայի հետ սահմանին՝ Կուրսկի շրջանում: Բնակավայրը հիմնադրվել է 1797թ.-ին՝ հիմնականում Քիլվար գյուղից գաղթած հայերի կողմից: Քիլվարն այժմ գտնվում է Ադրբեջանի տարածքում՝ հյուսիսային շրջանում: Ռուսաստանում հիմնադրված բնակավայրն անվանակոչվել է անատոլիական Եդեսիա քաղաքի պատվին, որտեղ ժամանակին բազմաթիվ հայեր են ապրել: Այժմ այդ գյուղի փաստացի բոլոր բնակիչները հայեր են՝ տարբեր տվյալներով՝ 5000-6000 մարդ:

Չի կարելի չհիշատակել Արմավիրը՝ Կրասնոդարի երկրամասի արեւելքում գտնվող 200.000-ոց խոշոր քաղաքը: Այն հիմնադրվել է 1839թ.-ին՝ չերքեզահայերի կողմից, ովքեր տեղափոխվել էին Ռուսաստան, երբ այդ երկիրը պատերազմում էր չերքեզների դեմ:  Քաղաքն անվանակոչվել է Հայաստանի առաջին մայրաքաղաքի պատվին, որն այսօր Երեւանից շատ հեռու է գտնվում: Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում այսօր էլ շատ հայեր են ապրում՝ բնակչության մոտ 50 տոկոսը:

Եւս մեկ խոշոր հայկական քաղաք է եղել Դոնի Նախիջեւանը (Нахичевань-на-Дону)՝ ներկայիս Դոնի Ռոստովի ամենախոշոր շրջաններից մեկը: Մինչեւ 1928թ.-ը դա առանձին հայկական բնակավայր էր Նոր Նախիջևան (Новый Нахичеван) անունով, որը հիմնադրվել էր 1779թ.-ին՝ Ղրիմից տեղափոխված հայերի կողմից: Այստեղ կար 6 հայկական եկեղեցի եւ 1 վանական համալիր: Ցավոք, դրանցից ոչ բոլորն են պահպանվել: Դոնի Ռոստով է վերանվանվել 1928թ.-ին: Այսօր էլ այս քաղաքում բնակվում են բազմաթիվ հայեր:

Армянский Хачкар в Буденновске

Въезд в Эдиссию украшен названием села на армянском языке

Армянская церковь в Армавире

 

Աղբյուր՝ zen.yandex.ru

Back to top button
Close