Նորություններ

«Ականատես»-ը կդիտարկի Արցախի ՏԻՄ ընտրությունները

«Ականատես» դիտորդական առաքելությունն  Արցախում իր գործընկեր «Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպության հետ համատեղ Արցախի Հանրապետությունում  2019 թ․ սեպտեմբերի 8-ին կդիտարկի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:

«Ականատես»-ի շուրջ 80 կարճաժամկետ դիտորդներ Արցախից և Հայաստանից կդիտարկեն քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի և արդյունքների ամփոփման գործընթացները Արցախի Հանրապետության 40 տեղամասերում։

Բացի տեղամասերից շրջիկ դիտորդների 10 խումբ կդիտարկեն քվեարկության գործընթացները դիտորդությունից դուրս մնացած տեղամասերում և տեղամասերին հարող տարածքներում, ինչպես նաև ըստ անհրաժեշտության կայցելեն թեկնածուների նախընտրական շտաբներ։

Քվեարկության օրը «Ականատես»-ը պարբերաբար կհրապարակի տեղեկատվություն քվեարկության գործընթացների վերաբերյալ առաքելության ֆեյսբուքյան էջում։

Դիտորդական առաքելության նախնական արդյունքների ներկայացման նպատակով 2019 թ․ սեպտեմբերի 9-ին, ժամը 12։00 -14:00-ին (ժամը կհստակեցվի լրացուցիչ)  «Արմատներ» սրճարանում (հասցե՝ Վ․ Սարգսյան փող․ 16/38, Ստփանակերտ, ԱՀ) տեղի կունենա մամուլի ասուլիս։

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք կապ հաստատել առաքելության հետ 097 715 706  հեռախոսահամարով։

Back to top button
Close