Նորություններ

Ինքնասպանության փորձ Գյումրի քաղաքում

Սեպտեմբերի 7-ին, ժամը 11:14-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կանխել են Գյումրի քաղաքի բնակիչ Վարդան Գ.-ի (ծնված 1999 թ.) ինքնասպանության փորձը:

Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժին:

Back to top button
Close