Նորություններ

Մեր իշխանության գալուց մի քանի օր առաջ ԿԳԲ-ի ամբողջ փաստաթղթային մասը տեղափոխվել էր Ռուսաստան. Վազգեն Մանուկյան

«Երբ որ մենք 90 թվին եկանք իշխանության՝ քննարկում էինք ԿԳԲ-ի արխիվների բացել-չբացելու հարցը»,- «30 րոպե» հաղորդման ժամանակ ասել է Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

«Դեռ որոշված չէր, բացել այդ արխիվները, թե ոչ, բայց ես ուզում էի դրանց ծանոթանալ։ Պարզվեց, որ Խորհրդային Միությունը շատ ավելի խելոք էր, քան ենթադրում էի․ մեր իշխանության գալուց մի քանի օր առաջ ԿԳԲ-ի ամբողջ փաստաթղթային մասն ինքնաթիռներով տեղափոխվել էր Սմոլենսկ։ Դիմեցի ԽՍՀՄ ղեկավարությանը՝ ԿԳԲ-ի պետին, Գորբաչյովին, ասելով, որ այդ արխիվները պիտի ամբողջությամբ վերադարձվեն Հայաստան», – նշում է Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

lragir.am

Back to top button
Close