Նորություններ

Երևանում՝ իր տան մուտքի դիմաց, բացահայտ կողոպտել են Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Երևանում կողոպուտի է ենթարկվել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, 46-ամյա Ստյոպա Սաֆարյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 22։50-ի սահմաններում իր բնակարանի մուտքի դռան մոտ իրեն անծանոթ 2 անձինք մոտեցել են իրեն, որոնցից մեկը նրա մեջքից հրել է, իսկ մյուսը ձեռքից բացահայտ հափշտակել «iPhone 8» տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի։

Ս. Սաֆարյանի ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Պողոսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչակայն բաժանմունքում ավագ հետաքննիչ Նավասարդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին
Back to top button
Close