Նորություններ

Ադրբեջանական Գենգելի շրջանում ձերբակալվել են 2 հայեր

Ադրբեջանի Գենգելի շրջանի Չայքենդ գյուղում ձերբակալվել են 2 հայեր, հայտնում է Media.az-ը:

Կայքի փոխանցմամբ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ համարվող ամուսինները ուշադրություն են գրավել այն ժամանակ, երբ լուսանկարելիս են եղել գյուղը: Ձերբակալելուց հետո պարզ է դարձել, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող անձինք ազգությամբ հայեր են, ժամանակավորապես մնում են Գյանջայում՝ որպես ՌԴ-ից ժամանած զբոսաշրջիկներ:

Ձերբակալումից հետո Չայքենդից ամուսինները տեղափոխվել են Գենգելի շրջանի կենտրոն:

Նշվում է, որ Չայքենդ գյուղը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանագոտում:

Ավելին
Back to top button