ՆորություններՍպորտ

Նորայր Ասլանյան. Չէի մտածի, որ Վան Դեյկը կդառնա աշխարհի լավագույններից մեկը

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Նորայր Ասլանյանը պատմել է, թե ինչպես է պայքարել «Գրոնինգենի» նախկին թիմակից Վիրջիլ վան Դեյկի հետ:

«Վան Դեյկի մասին գլխավոր հիշողությունը կապված է հասակի հետ։ Նա նույնքան հաղթանդամ էր, որքան հիմա։ Արդեն 19 տարեկանում Վիրջիլը երկու մետր հասակ ուներ և քիչ չէր կշռում:

Ես ոչ մի դեպքում չէի մտածի, որ Վան Դեյկը կդառնա աշխարհի լավագույններից մեկը և այդքան շատ բանի կհասնի: Կարծում եմ՝ ինքն էլ չէր հավատա։

Հիշում եմ, մի օր գնացինք դահլիճ Վիրջինի և Լեանդրո Բակունայի հետ, որն այժմ «Քարդիֆում» է: Մենք զրուցեցինք, խոսեցինք ֆիզիկական ուժի մասին, իսկ ես փոքրամարմին էր հսկա Վիրջիլի ֆոնին: «Չափսը նշանակություն չունի, տղա: Ուզու՞մ ես ապացուցեմ։ Արի պայքարենք: Տեսնենք, թե ով է ավելի ուժեղ»։ Վան Դեյկը զարմացավ և ասաց, որ երբեք չեմ հաղթի իրեն: Եվ ես հաղթեցի նրան: Ոչ թե Հաբիբի նման, այլ ավելի շուտ կատակով, ով առաջինը կգցի մյուսին:

Վիրջիլը չէր սպասում նման բան: «Պարզվում է, դու ոչ միայն վազել ես կարողանում», — Ասլանյանի խոսքերը մեջբերում է Sport24-ը:

armsport.am

Ավելին
Back to top button