Նորություններ

ՍԴ-ի որոշումից հետո Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են միջնորդություն ներկայացնել դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Սահմանադրական դատարանի որոշումից հետո պատրաստվում են միջնորդություն ներկայացնել դատարան՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ ընտրված կալանավորումը վերացնելու պահանջով։  Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Քոչարյանի պաշտպանական  խմբից:

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4-ին որոշում էր կայացրել.  1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը սահմանադրականության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթներին անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության համապատասխան հոդվածներին հակասող և անվավեր: 2.ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:

armenpress.am

Ավելին
Back to top button
Close