Մշակույթ/ՊատմությունՆորություններ

«Մանսուրյան-80» հոբելյանական համերգաշար. կայացել է երևանյան վերջին համերգը

«Մանսուրյան-80» հոբելյանական համերգաշարի ծրագրով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է երևանյան վերջին համերգը: Մաեստրոյի ստեղծագործությունների հազարավոր սիրահարների հետ միասին հոբելյանական երեկոյին ներկա են գտնվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պաշտոնատար անձինք:

Համերգի ընթացքում հնչել է Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, մաեստրոյի ստեղծագործությունները նոր գործիքավորմամբ ու մեկնաբանությամբ է մատուցել ունկնդրին: Ի դեպ, համերգաշարն առիթ է դարձել, որ նորովի նոտագրվեն և հրատարակվեն մաեստրոյի կինոգործերը։
Համերգաշարը տրամաբանական ավարտին կհասնի Գյումրիում՝ սեպտեմբերի 13-ին։

Ավելին
Back to top button
Close