ՆորություններՍպորտ

Nike-ի հետ կնքած պայմանագրով Ռոնալդուն աստղաբաշխական գումարներ է աշխատում

Ամերիկյան Nike ընկերության հետ կնքած պայմանագրի համաձայն 10 տարվա ընթացքում «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վաստակելու է ավելի քան 162 միլիոն եվրո, հաղորդում է Spiegel Co-ն:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ ամեն տարի ամերիկյան ընկերության հետ համագործակցության համար պորտուգալացի հարձակվողը վաստակում է 16,2 մլն եվրո:

Ընդ որում, այդ գումարը կարող է ավելանալ ևս 4 մլն եվրոյով, եթե ֆուտբոլիստը շահի «Ոսկե գնդակը» կամ ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվի:

Nike-ը 2016-ին պայմանագիր է կնքել Polaris Sports Limited մարքեթինգային ընկերության հետ, որը պատկանում է Ռոնալդուին։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը:

armsport.am

Ավելին
Back to top button
Close