ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Ասում էին՝ քա՛յլ արա: Մենք արեցինք, նույնիսկ վազեցինք, հիմա ինչի՞ց ենք վախենում». Զ. Մեջլումյան

Փաստաբան Զարուհի Մեջլումյանը ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակում անդրադարձել է իր հասցեին հնչող սպառնալիքներին եւ ոստիկանության գործունեությանը, ավելի շուտ անգործությանը:

Մեջլումյանն անդրադարձել է  նաեւ հետհեղափոխական իրականությանը Հայաստանում: Ըստ նրա՝ մենք շեղվել ենք հեղափոխական ընթացքից. «Երբ գալիս ենք եւ ճանապարհին փոխում են ձիերը, մարդիկ ինֆորմացիոն զտիչ ունեն ու զտում են, որ մենք շեղվել ենք ճանապարհից: Դատաիրավական ոլորտում ուշացող եւ ուշացող գործողությունները պետք է անեինք մայիսին եւ գնայինք հեղափոխական տրամաբանությամբ»:

«Իրավական համակարգը մեր երկրի ողնաշարն է, որը կոտրված է: Ողնաշարը կոտրված է, մենք տեղային ցավազրկող գել ենք օգտագործում: Ախտորոշումը կարծես արվել էր, որ օրգանիզմը հիվանդ է, եւ ասում էին՝  եկել ենք բժշկելու, հիմա դու կքայլես պետությո՛ւն, եւ ասում էին՝ քա՛յլ արա: Մենք արեցինք, նույնիսկ վազեցինք, հիմա տոտիկ-տոտիկ, ինչի՞ց ենք վախենում, երբ կա համաժողովրդական այսպիսի ալիք»,- ավելացրել է  փաստաբանը:

Ավելին
Back to top button