ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Ոչ միայն Արցախում, նաև Հայաստանում որոշակի տրամադրությունների անկումն առկա է». Արման Մելիքյան

«Եթե վարչապետ Փաշինյանն ասում է, որ կան տարաձայնություններ, տարընթերցումներ, հավանաբար այդպիսիք կան, քաղաքականությունը կենդանի գործընթաց է»,- ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ հնարավոր անհամաձայնությունների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը՝ կարծիք հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը՝ հավելելով.

«Այն, որ տևական ժամանակ Հայաստան — Արցախ հարաբերություններում կարծես տարաձայնություններ չեն եղել, բնավ չի նշանակում, որ այդպես էլ պետք է շարունակվեր: Մենք բանակցային գործընթացում հասել ենք կարևոր հանգրվանի, երբ արդեն պետք է վերստին որոշենք հետագա ճանապարհը»:

Արման Մելիքյանի համոզմամբ՝ ակնհայտ է, որ նախկին դիրքորոշումները այսօր սկսել են վերանայվել, կասկածի ենթարկվել:

Անդրադառնալով Արցախում սպասվող ընտրություններին՝ Մելիքյանն ասաց, որ բոլոր դեպքերում Արցախում մարդիկ սպասում են էական փոփոխությունների.

«Դրանք վերաբերում են թե ներքին կյանքի վերակազմակերպման պահանջին, թե բանակցային գործընթացում էական առաջընթացին Հայաստանի իշխանությունների հետ: Իմ դիտարկմամբ ոչ միայն Արցախում, նաև Հայաստանում որոշակի տրամադրությունների անկումը առկա է, իշխանության և՛ խոստումների, և՛ գործունեության հետ կապված թեականությունը գնալով իրեն զգացնել է տալիս, և այդ առումով եթե գործող իշխանությունները Հայաստանում լուրջ և տեսանելի փոփոխություններ չկատարեն իրենց աշխատաոճում, կադրային բազայի ձևավորման հարցերում առաջնահերթությունները քաղաքական հանրությանը ներկայացնելու մասով, ապա որոշակի բացասական միտումներ Արցախում և՛ ի հայտ կգան, և՛ կշարունակեն նաև Հայաստանում»:

Ավելին
Back to top button
Close