Նորություններ

Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Սեպտեմբերի 6-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այցը կտևի 11 օր. սեպտեմբերի 6-11-ը Գլխավոր հանձնակատարը կլինի Մոսկվայում, 12-14-ը՝ Սանկտ-Պետերբուրգում, 14-17-ը՝ Սոչիում:

Նախատեսվում են հանդիպումներ հայկական համայնքային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների, երիտասարդ գործարարների և հայ ուսանողների հետ, որոնց ընթացքում Զարեհ Սինանյանը կծանոթանա կատարված աշխատանքներին և համայնքային խնդիրներին, կքննարկի հետագա համագործակցության ուղիները:

Back to top button
Close