ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

«Օստեոխոնդրոզը չի սիրում, երբ դուք այդպես եք վարվում…». չինական բժշկություն

Չինական բժշկությունը սովորեցնում է, որ ճիշտ չէ ցավը կրելը, հանդուրժելը, քանի որ ցանկացած վիճակ՝ ցավով ուղեկցվող, քայքայում է նյարդային ծայրելուստները եւ գլխուղեղի բջիջները:

Եթե դուք ցավի սրացումներ ունեք, անհրաժեշտ է բոլոր անհրաժեշտ միջոցները կիրառել դրանից ձերբազատվելու համար. դա իրականում վտանգավոր է ամբողջ օրգանիզմի համար:

Չինացի բժիշկները ներկայացնում են 9 միջոց օստեոխոնդրոզից առաջացած ցավերը հաղթահարելու համար.   

  1. Մանկան դիրք

Կիրառվում է մեջքի եւ կոնքա-ազդրային հոդերի ցավի դեպքում, նպաստում է նյարդային համակարգի թուլացմանը: Ծնկի իջեք եւ իրանով առաջ ձգվեք՝ ձեռքերը որքան հնարավոր է հեռու տանելով: Ճակատով հպվեք հատակին եւ խորը շնչեք՝ այդ դիքում մնալով 1 րոպե:

2. Դիրք՝ պատի մոտ

Ազատում է գլխացավից, ուսերի եւ պարանոցի շրջանում առկա լարվածությունից: Խորհուրդ է տրվում նրանց, ովքեր գլխապտույտ են ունենում: Ոտքերը հենեք պատին, ձեռքերը պահեք փորի վրա: Աչքերը փակեք եւ հանգիստ շնչեք: 5 րոպե մնացեք նույն դիրքում:

3. Կատվիկ

Կիրառվում է մեջքի եւ ողնաշարի ցավերի դեպքում, ձերբազատում է մկանների ցավից:  Խորը շունչ քաշեք և մարմինը թեքեք ներքև`գլուխը վերև պահած: Արտաշնչեք և մարմինը վերև բարձրացրեք՝ գլուխը ցած իջեցնելով: Կրկնեք 10 անգամ:

4. Ոլորում եւ ձգում

Օգնում է, երբ որովայնի շրջանում ցավեր ունեք, նաեւ այն դեպքում, երբ մարսողական համակարգի խնդիրներ կան:  Ծալված ձախ ոտքն անցկացնել մյուս ոտքի վրայով, այնուհետ թեքումներ կատարել՝ մեջքն ուղիղ պահած:

5. Թիթեռնիկի դիրք

 

Արդյունավետ է կոնքա-ազդրային հոդերի ցավի դեպքում, ազատում է լարվածությունից ոտքերի եւ ծնկների շրջանում:  Այս դիրքում պետք է նստած մնալ 2 րոպե:

6. Ծաղիկ

Լավ կլինի կիրառել մեջքի ստորին հատվածի ցավերի դեպքում: Օգնում է ձերբազատվել կծկումներից: Ծնկները համաչափ շարժումներով հպեք կրծքին՝ առանց թիկունքը գետնից կտրելու: Վարժությունը կատարեք 2 րոպե եւ դիրքը փոխելուց հետո շարունակեք այն եւս 2 րոպե:

7. Թռիչք դեպի վեր

Օգնում է, երբ գոտկատեղի, ստամոքսի եւ երիկամի ցավեր ունեք: Վեր հանեք մեջքի ստորին հատվածը, այնուհետ հպեք հատակին: Վարժությունը կրկնեք 10 անգամ:

8. Շարժում դեպի առաջ

Ազատում է դաշտանային ցավերից, թեթեւացնում է հոդացավերը: Մարմնով առաջ մղվել եւ այդ դիրքում մնալ 30 վայրկյան, այնուհետ փոխել ոտքերի դիրքը:

9. Լիարժեք թուլացում

Վերացնում է ոտքերի շրջանում թուլության զգացումը, օգնում է սրունքների շրջանի ցավերի դեպքում: Ճիշտ կլինի վարժությունը կատարել նաեւ բարձրակրունկ կոշիկներ կրելուց հետո: Այս դիրքում մնացեք 30 վայրկյան, այնուհետ փոխեք ոտքերի դիրքը:

Փորձեք այս վարժությունները եւ ազատվեք ձեզ տանջող ցավերից:

Աղբյուր՝ lifter.com.ua

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Back to top button
Close