Նորություններ

«Թուլության նշան է, որ տեղական ռազմաֆեոդալական խավին հնարավորություն է տրվում ընդդիմություն խաղալ, քննադատել, նույնիսկ ինչ-որ դեմարշներ անել». քաղաքագետ

«Ես չգիտեմ, նախ ինչի Արցախը պիտի ունենա կառավարություն, որը դեռ կարողանա նույնիսկ տեսականորեն լարվածության մեջ լինի Երևանի իշխանությունների հետ, անկախ նրանից՝ Նիկոլ Փաշինյանն է վարչապետ, թե ով ուզում է լինի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև անհամաձայնություն կա:

Հարցին, թե արդյոք վտանգավոր միտումներ չի տեսնում այս հայտարարության մեջ, քաղաքագետը նշեց, որ իհարկե այն շատ վտանգավոր է, սակայն այդ փաստը կարող էր և վաղուց լուծված լինել:

«Ես կարծում եմ, որ սա էլ թուլության նշան է, որ տեղական ռազմաֆեոդալական խավին հնարավորություն է տրվում ընդդիմություն խաղալ, քննադատել, նույնիսկ ինչ-որ դեմարշներ անել»:

Քաղաքագետը շեշտում է, որ մենք ունիտար երկիր պետք է լինենք, Արցախն էլ այդ երկրի մաս պետք է լինի, որը պետք է ունենա մի քաղաքական ղեկավարություն և ղեկավարվի հենց այդ երկրի մայրաքաղաքից:

Back to top button
Close