Նորություններ

Ստյոպա Սաֆարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, որում մասնավորապես նշված է.

«ՀՀ Ոստիկանապետ պարոն Վ․Օսիպյանին
ԱԱԾ պետ պարոն Ա․Վանեցյանին

Ս․թ․ սեպտեմբերի 6-ին ֆեյսբուք սոցիալական ցանցում «Արթուր Ղազարյան» անվանումով օգտատերը, որը իր բնակության վայր է նշում Մոսկվան, Ռուսաստանը, հեռախոսահամար՝ +79158604818, նաև դրանից առաջ սոցիալական ցանցերի տարբեր քննարկումներում ու իր էջում հայհոյանքներ, սպառնալիքներ ու զրպարտություն է հնչեցրել իմ, այլ ընկերների հասցեին։
Պահանջում եմ հայտնաբերել խուլիգանին, հարուցել քրեական գործ ու ենթարկել պատասխանատվության։

Քրեորեն հետապնդելի այդ արարքներ, գրառումները կարող եք ձեռք բերել թե իր պատից, ինչպես նաև պատրաստ եմ անձամբ տրամադրել սքրինշոթերը։

6 սեպտեմբերի, 2019թ․

ՄԱՀՀԻ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյան»

 

Back to top button
Close