Նորություններ

ՔԿՀ-ներում անհնազանդության դրսևորումների դեպքերով նյութեր են նախապատրաստվում

Սեպտեմբերի 5-ի երեկոյան առանձին ՔԿՀ-ներում արձանագրված անհնազանդության դեպքերով նյութեր են նախապատրաստվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«Այս պահին իրավիճակը գտնվում է մեր վերահսկողության ներքո: Ներկայումս այդպիսի դեպքեր չեն արձանագրվել»,- ասաց Նավիկյանը:

Սեպտեմբերի 5-ի երեկոյան առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ, որոնք Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում դադարեցվել են։ Ներկայում իրավիճակը գտնվում է Նախարարության վերահսկողության ներքո, անհնազանդություններ չկան։ Հնարավոր զարգացումների դեպքում նախարարն իր լիազորությունների շրջանակում և քրեակատարողական ծառայությունը օրենսդրությամբ նախատեսված կարգով կձեռնարկեն իրավիճակից բխող համարժեք գործողություններ:

Back to top button
Close