ՆորություններՍպորտ

Ռոմայի անդրադարձը Հայաստան-Իտալիա խաղին

«Ռոմայի» պաշտոնական ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է հրապարակել Եվրո-2020-ի 5-րդ տուրի J խմբի Հայաստան-Իտալիա խաղից:

«Լորենցո Պելլեգրինին իր առաջին գոլն է խփում Իտալիայի կազմում»,- գրված է էջում:

Իտալական թիմը լուսանկարներում ներառել է նաև թիմի նորեկ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի լուսանկարները:

Հիշեցնենք, որ Հայաստան-Իտալիա խաղն ավարտվեց 1-3 հաշվով:

Back to top button
Close